Home / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանություն». Դպրոցի բակից երեխա է անհետացել

«Չորրորդ ինքնիշխանություն». Դպրոցի բակից երեխա է անհետացել

Օրաթերթը տեղեկացնում է, որ շաբաթ օրը երևանյան մի շարք դպրոցների տնօրեններ հավաքել են ուսուցչական կոլեկտիվներին` հիմնականում` տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներին, և նրանց հրահանգել են աշակերտների ծնողներին ասել, որ իրենց երեխաներին անձամբ հանձնեն ուսուցիչներին, իսկ հետո էլ` դասերի վերջում գան և անձամբ ուսուցիչների մոտից իրենց երեխաներին տուն տանեն:

Բանն այն է, որ օրերս միջադեպ է գրանցվել. Երևանի X դպրոցի տարրական դասարանի աշակերտներից մեկը դպրոցի բակից անհետացել է: Դպրոցի անունը ճշտել երեկ մեզ չհաջողվեց: Փոխարենն այս օրերին ահազանգեր ենք ստացել, որ Երևանի դպրոցների բակերում շրջում են ինչ-որ մարդիկ, ովքեր մոտենում են երեխաներին և փորձում նրանց խոսեցնելով հեռացնել դպրոցի տարածքից: Այդ մարդիկ ներկայանում են որպես լրագրողներ, որոնք նախ զանազան հարցերի միջոցով կոնտակտի մեջ են մտնում աշակերտների հետ, շահում են նրանց վստահությունը` ասելով, թե ուզում են, որ տեսախցիկի առջև աշակերտը պատասխանի իրենց հարցերին: Ի դեպ` որոշ դպրոցների ուսուցիչները երեկ արդեն հասցրել էին զգուշացնել ծնողներին, որ անձամբ ներկայանան դպրոց, երեխային հանձնեն բակում սպասող ուսուցչին, ապա գան և նրա մոտից տուն ուղեկցեն աշակերտին: Շատերի մեջ ուսուցիչների այս հայտարարությունը խուճապ է առաջացրել: Երեկ ահազանգողներից մի քանիսը ասացին, որ մոտակա շաբաթվա ընթացքում չեն պատրաստվում երեխաներին դպրոց տանել:

Tekali Taxi