Home / Армения / ԱՄՆ-ն գոհ է Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտի հարաբերություններից

ԱՄՆ-ն գոհ է Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտի հարաբերություններից

Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարելի է բնորոշել որպես շարունակական և զարգացող: Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրասիայի էներգետիկայի հարցերով զբաղվող հատուկ հանձնակատար Ռիչարդ Մորնինգսթարը «Միացյալ Նահանգներ-Ադրբեջան. հարաբերություններ, ռազմավարական համագործակցության իրավիճակ» համաժողովի ընթացքում: Համաժողովը կազմակերպել էր Ջեյմսթաուն հիմնադրամն ու Վաշինգթոնում գործող Կովկասյան ինստիտուտը, հաղորդում է Trend գործակալությունը:

«Օբամայի վարչակազմը մտադիր չէ փոխել Ադրբեջանի հետ ձևավորած հարաբերությունների մակարդակը, այն լավ և երկար պատմություն ունի»,-նշել է Մորնինգսթարը` հիշելով Ադրբեջանի հետ համատեղ իրականացրած Բաքու-Ջեյհան նավթամուղի նախագիծը:

Մորնինգսթարի խոսքով` Ադրբեջանը շարունակում է կովկասյան տարածաշրջանում էներգետիկական հարցերում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերը մնալ:

Tekali Taxi