Home / Армения / Ժյուրին ընտրեց «Կարևորության խնդիրներ»-ը, ընթերցողները` «Մամաս ովա»-ն

Ժյուրին ընտրեց «Կարևորության խնդիրներ»-ը, ընթերցողները` «Մամաս ովա»-ն

Նոյեմբերի 7-ին «Ուտոպիանա» կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել «Մայր-դուստր՝ եռակողմ հարաբերություն» նախագծի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը:

«Ուտոպիանայի» կողմից հրավիրված հանձնաժողովի անդամները՝  Աննա Բարսեղյանը, Արա Նեդոլյանը, Կարեն Անտաշյանը, Մարինե Պետրոսյանը և Միսակ Խոստիկյանը, ներկայացնելով քննարկման ընթացքն ու կանգ առնելով ներկայացված բոլոր գործերի վրա, ի վերջո հայտնեցին հանձնաժողովի կայացրած որոշումը՝ մրցանակը հանձնելով Սոնա Ավետիսյանին իր «Կարևորության խնդիրներ» գործի համար:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բաց քննարկման և քվեարկության արդյունքում արդեն որոշվել էր ընթերցողների մրցանակակիրը՝ Լուսինե Վայաչյանն՝ իր «Մամաս ովա» գործով: Ի դեպ, Լուսինե Վայաչյանի գործը ևս հանձնաժողովի անդամների կողմից դիտվել է որպես լավագույններից մեկը:

Tekali Taxi