Home / Армения / Ռուսաստանում ծեծի ենթարկված լրագրողը գիտակցության է եկել

Ռուսաստանում ծեծի ենթարկված լրագրողը գիտակցության է եկել

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինը, ով նախորդ շաբաթ Մոսկվայում դաժանորեն ծեծի էր ենթարկվել և անգիտակից վիճակում էր, գիտակցության է եկել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Լրագրողը Մոսկվայի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Հիվանդանոցի աշխատակցի հաղորդմամբ` «Կաշինը գիտակցության է եկել և բացել է աչքերը, սակայն դեռևս արհեստական շնչառության սարքին է միացված»:

Լրագրողը  երեք օր կոմայի մեջ է եղել: Ծեծի հետևանքով նա ուղեղի ցնցում, ինչպես նաև մի շարք կոտրվածքներ է ստացել:

Tekali Taxi