Home / Հայաստան / Կաշինի կինը հերքել է ամուսնու` գիտակցության գալու մասին լուրը

Կաշինի կինը հերքել է ամուսնու` գիտակցության գալու մասին լուրը

Ռուսական «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի կինը` Եվգենիա Միլովան, հերքել է այն տեղեկատվությունը, թե իր ամուսինը գիտակցության է եկել, հաղորդում է РИА “Новости”-ն:

Հիշեցնենք, որ այսօր հիվանդանոցի աշխատակիցը հաղորդել էր, թե լրագրողն արդեն գիտակցության է եկել: Նախորդ շաբաթ Օլեգ Կաշինը Մոսկվայում դաժանորեն ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով մի շարք կոտրվածքներ էր ստացել և երեք օր կոմայի մեջ է եղել:

«Դա ճիշտ չէ: Նա չի արթնացել: Ես չգիտեմ, թե ով է դա հորինել: Բոլորն են սպասում դրան, բոլորն են այդ լավ լուրին սպասում, բայց դա ճիշտ չէ»,- ասել է Միլովան:

Tekali Taxi