Home / Армения / Տնտեսագիտական համալսարանում ուսանողին ծեծած դասախոսը կազատվի աշխատանքից

Տնտեսագիտական համալսարանում ուսանողին ծեծած դասախոսը կազատվի աշխատանքից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողին ծեծած դասախոսը կազատվի աշխատանքից: Epress.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և Գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներակայցուցիչը նշել է, որ դեպքից անմիջապես հետո համալսարանում հրավիրվել է ռեկտորատի նիստ, որտեղ որոշում է կայացվել դասախոսությունից զրկել առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին ծեծած մաթեմատիկայի դասախոս, գիտությունների թեկնածու Սերգեյ Հովասափյանին:

Վերջինս հանդիսանում էր նաև բուհի Կարիերայի բաժնի ղեկավար, սակայն, ինչպես մեզ փոխանցել են ԿԳՆ-ից, որոշում է կայացվել նրան մոտ ապագայում ընդհանրապես աշխատանքից ազատել: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հովասափյանին զրկել են միայն դասախոսական գործունեություն ծավալելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՆ-ից մեզ հայտնել էին, որ դեպքի կապակցությամբ նախարարություն էր հրավիրվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը, ով զրուցել էր ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի հետ:

Tekali Taxi