Home / Հայաստան / «Առավոտ». Դատապարտյալները կրկին տանիք են բարձրացել

«Առավոտ». Դատապարտյալները կրկին տանիք են բարձրացել

Երեկ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական «համայնքի»  դատապարտյալները բարձրացել էին տանիք, գրում է «Առավոտը»:

Սա երկրորդ «տանիքային ցույցն» է ազատազրկման վայրերում: Նախորդը օրեր առաջ էր` «Սևան» ՔԿՀ-ում: Երկու դեպքում դատապարտյալները պահանջում են լուծարել ՀՀ նախագահի հրամանով ստեղծված «անկախ» հանձնաժողովը և հնարավորություն տալ իրենց պայմանական վաղաժամկետ ազատվելու, ինչպես նաև բուժում ստանալու: Մեր տեղեկություններով, դատապարտյալների զանգվածային ցույցերը տանիքներում կշարունակվեն: Ցույցերին չեն մասնակցի ԿԳԲ-ի` «Երևան-Կենտրոն» մեկուսարանի կալանավորները , որոնք նկուղային հարկից տանիք բարձրանալու հնարավորությունից ֆիզիկապես զրկված են 1937 թվականից ի վեր:

Tekali Taxi