Home / Հայաստան / Առողջապահության նախարարությունում նոր պաշտոնյաների են նշանակում

Առողջապահության նախարարությունում նոր պաշտոնյաների են նշանակում

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վահան Պողոսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Սա Առողջապահության նախարարությունում վերջին օրերի ընթացքում իրականացվող փոփոխությունների շարքից է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Տիգրան Սարգսյանի որոշմամբ Թաթուլ Հակոբյանն ազատվել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Աբրահամ Մանուկյանը նույնպես իր դիմումի համաձայն ազատվել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

Ամեն ինչ սկսվել էր մեկ շաբաթ առաջ հնչած վարչապետի ելույթից հետո, որում Տիգրան Սարգսյանը քննադատության էր ենթարկել Առողջապահության նախարարության և Կրթության և գիտության նախարարության աշխատանքները:

Tekali Taxi