Home / Հայաստան / Ծեծված լրագրողը գիտակցության է եկել

Ծեծված լրագրողը գիտակցության է եկել

«Կոմերսանտ» օրաթերթի լրագրող Օլեգ Կաշինը, որի վրա հարձակում էին գործել Մոսկվայի կենտրոնում, վերջնականապես ուշքի է եկել վերակենդանացման բաժնում և հնարավոր է, որ արդեն հինգշաբթի երեկոյան նրան անջատեն արհեստական շնչառության սարքից: Այս մասին տեղեկացրել է №36 քաղաքային հիվանդանոցի թղթակիցը , որտեղ բուժում է անցնում լրագրողը:

«Կաշինը գիտակցության է եկել, իրեն ուղղված հարցերին համապատասխան արձագանք է տալիս, սակայն դեռ խոսել չի կարողանում, քանի որ առաջվա պես շնչում է արհեստական սարքի միջոցով», – բժշկի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: 

Հիշեցնենք,որ հարձակումը լրագրողի վրա տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի լույս 6–ի գիշերը: Երկու անհայտ անձինք հետևել են նրան Մոսկվայի կենտրոնում գտնվող իր տան մոտ: Ծեծելով` կոտրել են լրագրողի ծնոտը, ձեռքերի մատները: Ծանր վիճակում Կաշինին հասցրել են 36-րդ քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժին, որտեղ էլ նա ներկայումս գտնվում է: