Home / Армения / Բուշը հիասթափված է Թուրքիայից

Բուշը հիասթափված է Թուրքիայից

ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն իր «Որոշիչ պահեր» հուշերի գրքում գրում է իրաքյան հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին, որը խիստ հիասթափեցրել է ԱՄՆ վարչակազմին, հայտնում է Hurriyet-ը:

«Մենք մեծ հույսեր էինք կապում այդ երկրի հետ որպես ՆԱՏՕ-ում մեր դաշնակցի, բայց, ցավոք սրտի, այն չարդարացրեց մեր սպասելիքները: Չնայած Գյուլի կառավարությունն իր համաձայնությունը տվել էր, որ մեր զինվորներն անցնեն Թուրքիայի տարածքով, իսկ մենք խոստացել էինք Անկարային մեծ աջակցություն ցուցաբերել վարկերի տրամադրման հարցում, ինչպես նաև ԵՄ-ին նրա ինտեգրմանը, սակայն  երկրի խորհրդարանն իր որոշումներով մինչ այդ ստեղծված բոլոր համաձայնությունները չեղյալ հայտարարեց: Արդյունքում մենք զրկվեցինք Թուրրքիայի տարածքով մեր զինվորներին տեղափոխելուց»,- գրում է Բուշը: 

Tekali Taxi