Home / Հայաստան / Դպրոցները կառավարությունից համակարգիչներ կստանան

Դպրոցները կառավարությունից համակարգիչներ կստանան

Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային հագեցվածության բարձրացման նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը որոշել է 2010թ. հատկացնել 700000,0 հազար դրամ` համակարգչային հավաքածուների գնման համար։ Դա հնարավորություն կտա ձեռք բերել 250 համակարգչային հավաքածու։

«Սա չափազանց կարևոր միջոցառում է, կա նաև ՀՀ նախագահի հանձնարարականը` դպրոցներում կոմպյուտերիզացիայի մակարդակը բարձրացնելու խնդիր ունենք և այդ ցուցանիշով դեռևս զիջում ենք շատ երկրների։ Եվ եթե տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնահերթություն է, բնականաբար, մեծ ուշադրություն պետք է դարձնենք, թե դպրոցներում ինչ մակարդակի վրա է գտնվում դասավանդումը և համակարգիչներ ունե՞ն, թե չունեն։ Ցավոք, դեռևս իրավիճակը շտկելու կարիք ունի, լուրջ ներդրումներ պետք է անենք այս ուղղությամբ», – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Tekali Taxi