2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են Հայաստանից ոսկի ներկրելու համար

Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներ Կիմիկա Բուռնուսուզյանին և Վիլյամ Կարկարյանին, հաղորդում է Грузия Online-ը:

Վրացական ոստիկանության տվյալներով` ձերբակալվածները Հայաստանից զարտուղի ճանապարհով ոսկյա զարդեր էին ներկրում: Կատարվում է նախաքննություն: