Թուրքիան ստորագրել է Եվրախորհրդի առաջարկած կիբերհանցագործության մասին համաձայնագիրը, որը Թուրքիայում ավելի ազատ ինտերնետային համակարգ պիտի ապահովի` հնարավորություն ընձեռելով խուսափել որոշ միջազգային կայքերի, այդ թվում` YouTube-ի և Daily Motion-ի վրա արգելք դնելուց:
«Համաձայնագիրը ստորագրելը դեռ բավական չէ: Թուրքիան պետք է նաև համապատասխանեցնի իր օրենսդրությունը միջազգային չափանիշներին` ինտերնետային համակարգն ավելի ճկուն դարձնելու համար»,- Hürriyet օրաթերթին հայտնել են դիվանագիտական աղբյուրները համաձայնագիրը ստորագրելուց հետո, որն արժանացել էր նվազագույնը մեկ հասարակական կազմակերպության քննադատությանը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքով` նա ստորագրել է այս համաձայնագիրը` ի շահ թուրքական կառավարության: