Home / Армения / Կոսովոյի նախադեպը թույլ չի տալիս խոսել Ադրբեջանի ճիշտ լինելու մասին. փորձագետ

Կոսովոյի նախադեպը թույլ չի տալիս խոսել Ադրբեջանի ճիշտ լինելու մասին. փորձագետ

Եթե չլիներ Կոսովոյի նախադեպը, որը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ապա հնարավոր կլիներ խոսել Ադրբեջանի ճիշտ լինելու մասին, որը ձգտում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանյան «Независимая газета» թերթի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդին կից գործող Բերտոլդ Բեյցի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռառը:

Կոսովոյի նախադեպի հետ մեկտեղ Հայաստանը լուրջ հիմքեր ունեցավ պահանջել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Անձամբ ես միակ ելքը տեսնում եմ Լեռնային Ղարաբաղին ինքնիշխանություն տրամադրելու մեջ, ոչ հիմա, բայց ապագայում: Իհարկե, այն դեպքում, եթե ադրբեջանցի փախստականները կվերադառնան իրենց տները: Ես համոզված եմ, որ նույն սցենարն է իրականանալու նաև վրացի փախստականների հետ Աբխազիայի դեպքում», – ասել է Ռառը:

Փորձագետի խոսքով` միջազգային հանրությունն այսօր չի ցանկանում նոր պետություն ստեղծել, փաստորեն, Եվրոպայի տարածքում, սակայն «երկրների հայտնվելն ու կործանվելը բնական գործընթաց է, և դրանում կարելի է հեշտությամբ համոզվել, եթե նայել վերջին հարյուրամյակի քարտեզին` դեռ չխոսելով ավելի վաղ քարտեզների մասին»:

Tekali Taxi