Նոյեմբերի լույս 11-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց վրացական համարանիշներով «Ջիպ» մեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և, շրջվելով, մոտ 30 մետր սահել ճանապարհին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները: Վթարի հետևանքով մեքենայի վարորդը` Աբովյան քաղաքի բնակիչ 1973 թ. ծնված Կարեն Մարտիրոսյանը, և ուղևորուհի, ՌԴ քաղաքացի 1989 թ. ծնված Ալսու Ֆատտախովան տեղափոխվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վարորդը ուշքի չգալով մահացել է:
Կարեն Մարտիրոսյանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակից է, հայտնում է Lragir.am-ը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի