Home / Հայաստան / Ալիևը պատրաստ է տասնյակ հազարավոր երիտասարդների կյանք զոհել

Ալիևը պատրաստ է տասնյակ հազարավոր երիտասարդների կյանք զոհել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմատենչ հայտարարություններով է հանդես եկել ` Ֆիզուլիի և Աղդամի շրջաններ կատարած այցի ժամանակ, որտեղ նա բնակարաններ է հանձնել տեղհանված անձանց:

Խոսելով վերջերս Հայաստանի հետ ռազմագերիների աճյունների փոխանակման փաստի մասին` Իլհամ Ալիևն ասել է.

«Ես հավատում էի, որ մենք նրանց վերադարձնելու ենք և այդպես էլ արեցինք: Մենք նրանց հողին հանձնեցինք` որպես հերոսների` փառք ու պատվով: Այսօր հազարավոր, տասը հազարավոր երիտասարդներ ամեն վայրկայն պատրաստ են իրենց կյանքը զոհել` հանուն տարածքային ամբողջականության վերականգնման»:

Ադրբեջանի նախագահի խոսքով` ղարաբաղյան հիմնահարցը իրենք փորձում են լուծել բանակցային ճանապարհով:

«Բայց դա դեռ անհնար է»,- նշված է Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում:

Tekali Taxi