Home / Հայաստան / Իտալիայում դադարեցվել է մոցարելա պանրի արտադրությունը

Իտալիայում դադարեցվել է մոցարելա պանրի արտադրությունը

Իտալիայում ջրհեղեղի պատճառով դադարեցվել է իտալական հանրահայտ մոցարելա պանրի արտադրությունը, հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Պատճառն այն է, որ ջրհեղեղից տուժած ֆերմաների աշխատակիցները հնարավորություն չունեն կաթ մատակարարել գործարաններին: Ձեռնարկատերերի խոսքով` ջուրը վնասել է ֆերմաների էլեկտրական համակարգը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ափերից դուրս եկած ջրերը հեղեղել են Միլանի, Վենետիկի, Վերոնայի փողոցները: Տոսկանա նահանգում ջրի տակ են անցել մի քանի շինություններ: Որոշ շրջաններում փակվել են դպրոցները: Նախնական տվյալներով` ջրհեղեղի հասցրած վնասները կազմում են 500 մլն եվրո:

Tekali Taxi