2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանում հաշմանդամների խնդիրներին նվիրված վավերագրական ֆիլմ կներկայացնեն

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության պատվերով նկարահանված «Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» վավերագրական ֆիլմի պրեմիերան կայանալու է նոյեմբերի 15-ին, ժամը 17:00-ին Նարեկացի արվեստի միությունում: Ֆիլմի հեղինակ և ռեժիսորն է Արա Շիրինյանը:

Ֆիլմը պատմում է չորս հաշմանդամ երիտասարդների մասին, ովքեր 10 տարի առաջ հանրակրթական դպրոցում ունեցած իրենց առաջին դժվարություններն ու հաջողությունների մասին էին պատմել «Ես գնում եմ դպրոց» ֆիլմում:

Ինչպե՞ս է փոխվել նրանց կյանքը, ի՞նչ դեր ու նշանակություն ունեցավ կրթությունը նրանց համար, ի՞նչ երազանքներ ունեն այսօր. այս հարցերի մասին է 30 րոպե տևողությամբ նոր վավերագրական ֆիլմը: