Home / Армения / Հայաստանցի լրագրողները «կճանաչեն Թուրքիան` կոտրելով կարծրատիպերը»

Հայաստանցի լրագրողները «կճանաչեն Թուրքիան` կոտրելով կարծրատիպերը»

Նոյեմբերի 10-ին Հայաստանում մեկնարկել է Թուրքիային վերաբերող թեմաների լուսաբանման, թուրքերեն լեզվի ուսուցման և թուրք լրագրողների հետ փոխգործակցության «Ճանաչենք Թուրքիան` կոտրելով կարծրատիպերը» լրագրողական դասընթացների շարքը:

Դասընթացը հնարավորություն է ընձեռում մասնակից լրագրողներին պարբերաբար հանդիպել Հայաստանից և Թուրքիայից փորձագետների հետ, դասախոսությունների ընթացքում անդրադառնալ Թուրքիային վերաբերող կարևոր թեմաների, ինչպես նաև ոչ պաշտոնական ֆորմատի քննարկումներ ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:

Հանդիպումներն ու դասախոսություններն ընդգրկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, հարևան երկրի ներքին տնտեսական վիճակը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ու քրդական խնդիրը:

Դասընթացին մասնակցում են լրագրողներ Հայաստանում գործող 16 լրատվամիջոցներից:

Դասընթացը կազմակերպել է «Երիտասարդ առաջնորդների դպրոց» դիվանագիտական ակումբը Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանատան աջակցությամբ:

Tekali Taxi