Home / Հայաստան / Թուրքերն իրենք պետք է կայացնեն իրենց պատմության հետ կապված որոշումները. փորձագետ

Թուրքերն իրենք պետք է կայացնեն իրենց պատմության հետ կապված որոշումները. փորձագետ

ԱՄՆ-ում նոյեմբերի 2-ին կայացած միջանկյալ խորհրդարանական ընտրությունները, որի ընթացքում Կոնգրեսում հաղթանակ տարան հանրապետականները, ուղղակիորեն չեն ազդի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, սակայն անուղղակիորեն կարող են օգնել Թուրքիային` կապված Հայոց Ցեղասպանության բանաձևի քվեարկության հետ: Այս մասին Today’s Zaman թուրքական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Վաշինգթոնում գործող «Անցողիկ փուլի դեմոկրատիաների նախագիծ» կազմակերպության նախագահ Բրյուս Ջեքսոնը:

«Հայանպաստ բանաձևի ընդունումը Կոնգրեսում Միացյալ Նահանագների արտաքին քաղաքականությանը չի համապատասխանում», – ասել է Ջեքսոնը:

Փորձագետը նշել է, որ անգամ եթե այդ բանաձևն անցնի Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կօգտվի վետոյի իր իրավունքից և կարգելափակի բանաձևը:

Ջեքսոնի կարծիքով` Միացյալ Նահանգների կողմից բանաձևի ընդունումը միանգամայն սխալ կլինի, քանի որ այն ապակառուցողական է:

«Նման բանաձևի ընդունումը նախագահի և Կոնգրեսի դերի մեջ չի մտնում: Երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի պատմությանը, որոշումները պետք է Թուրքիայի ժողովուրդը կայացնի: Պատմական հարցերում ոչ մի որոշումը չի կարող դրսից պարտադրվել», – նշել է քաղաքագետը:

Tekali Taxi