Home / Армения / Մեծ Բրիտանիայում պաշտոնապես որոշելու են բնակիչների երջանկության մակարդակը

Մեծ Բրիտանիայում պաշտոնապես որոշելու են բնակիչների երջանկության մակարդակը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են հաշվարկել քաղաքացիների «երջանկության ցուցիչը»: Այս մասին գրում է The Guardian-ը` վկայակոչելով կառավարական աղբյուրների տվյալները:

Բրիտանացիների բարեկեցությանը վերաբերող հարցերը հասանելի կլինեն հարցումների ձևով արդեն իսկ 2011 թվականի գարնանը: Վարչապետ Դևիդ Քեմերոնի խնդրանքով` Ազգային վիճակագրության ծառայությունը նոր մեթոդներ է մշակելու հարցման համար:

Կառավարության ներկայացուցիչների խոսքով` «երջանկության ցուցիչի» որոշումը հնարավորություն կընձեռի գնահատել «Մեծ Բրիտանիայի բնակչության հոգեբանական և ֆիզիկական բարեկեցության մակարդակը»: Հարցման արդյունքները, որոնք հրապարակվելու են ամեն եռամսյակ, կարևոր դեր են ունենալու պետության հասարակական քաղաքականության ընտրության հարցում, նշում են բրիտանացի պաշտոնյաները:

Tekali Taxi