Home / Армения / Պարելու ձևը վկայում է մարդու բնավորության մասին

Պարելու ձևը վկայում է մարդու բնավորության մասին

Ֆինլանդիայի Յուվյասկուլի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդու պարելու ձևից կարելի է շատ բան իմանալ նրա մասին: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները մասնակիցներին 5 խմբի են բաժանել և հետևել են, թե նրանք ինչպես են պարում տարբեր ոճի երաժշտության ներքո, գրում է The Daily Telegraph-ը:

Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ էքստրավերտներն ավելի ակտիվ են պարի ժամանակ, իսկ նրանց գլխի և ձեռքերի շարժումները երբեմն չափից դուրս արագ են:

Փոքր-ինչ նյարդային մարդիկ պարելիս գլխով և ոտքերով շատ կտրուկ շարժումներ են անում, իսկ հարմարվող բնավորություն ունեցողները պարի ավելի թեթև տեսակ են նախընտրում, անընդհատ շարժվում են պարահրապարակում և հիմնականում ձեռքերն են օգտագործում:

Շուտ ընկալող մարդիկ սովորաբար ռիթմիկ շարժումներ են անում և չեն տեղաշարժվում ողջ պարահրապարակով:  Բարի, նվիրված մարդիկ օգտագործում են պարահրապարակի ողջ տարածքը, և պարելիս ձեռքերը ավելի լայն են բացում, քան մյուսները:
Բարդույթավորված մարդիկ խուսափում են պարահրապարակից, անընդհատ բախման մեջ են իրենց ներաշխարհի հետ, իրենց մեջ խեղդում են ագրեսիվության հակումներն ու հաճախ կորցնում են իրականության զգացողությունը:

Tekali Taxi