Home / Армения / «Առավոտ». Ընդդիմության հանրահավաքն արգելվեց 31-րդ անգամ

«Առավոտ». Ընդդիմության հանրահավաքն արգելվեց 31-րդ անգամ

Օրաթերթը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանը դարձյալ մերժել է ի գիտություն ընդունել Հայ Ազգային Կոնգրեսի` նոյեմբերի 26-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը, որը Քաղաքապետարանին ներկայացվել էր դեռ նոյմեբերի 9-ին, ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի կողմից:

Քաղաքապետարանը, ինչպես միշտ, այս անգամ էլ ընդդիմությանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` պատճառաբանելով, թե Ազատության հրապարակը զբաղված է` մինչև դեկտեմբերի 5-ը հրապարակում ցուցահանդես-վաճառք է լինելու: Մինչ այս Կոնգրեսն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու արդեն 30 հայտ է ներկայացրել, որոնք բոլորն էլ մերժվել են:

Tekali Taxi