Home / Армения / «Հայկական ժամանակ». ՊԵԿ նախագահին կճամփեն Ղարաբա՞ղ

«Հայկական ժամանակ». ՊԵԿ նախագահին կճամփեն Ղարաբա՞ղ

ՀՀ իշխանական կուլիսներում շարունակվում է քննարկվել ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը, որը, ըստ իրազեկ աղբյուրների, ձգձգվում է տեխնիկական ` խնդրի լուծման առանց ցնցումների ձև գտնելու պատճառով, գրում է օրաթերթը:

ՊԵԿ-ը Խաչատրյանից վերցնելու հարցի լուծման հնարավոր տարբերակներից մեկը համարվում է նրան ԼՂՀ-ում որևէ պաշտոնի տեղափոխելու տարբերակը: Իսկ թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը` առայժմ հայտնի չէ: Սակայն ՊԵԿ նախագահի` ԼՂՀ տեղափոխելու տարբերակի հետ է կապվում Գագիկ Խաչատրյանի անցած շաբաթ Ստեփանակերտ այցելելու փաստը: Ըստ իրազեկ աղբյուրների, եթե այս տարբերակը հաջողվի, ապա տարեվերջին Խաչատրյանը մեծ շուքով «կաքսորվի» ԼՂՀ:

Tekali Taxi