Home / Армения / «Հրապարակ». Սոցիալական ծառայության պետն ընդունել է խախտումների փաստը

«Հրապարակ». Սոցիալական ծառայության պետն ընդունել է խախտումների փաստը

Օրաթերթը շարունակում է գրել ՀՀ Սոցիալական պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին:

Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո, երբ ծառայությունում թոշակների ու նպաստների բաշխման լուրջ խախտումներ էին հայտնաբերվել, Խաչիկյանն առողջական խնդիրներ էր ունեցել և մեկնել Մոսկվա: Սակայն, ասում էին, որ Խաչիկյանը նեղացել է և մեկնելուց առաջ դիմում է գրել: Կիրակի` նոյեմբերի 14-ին, նա վերադարձել է Հայաստան և երեկ արդեն ներկայացել էր աշխատանքի: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ խախտումները հայտնաբերելու հարցում իրենք էլ են շահագրգիռ և ոչնչով չեն խոչընդոտել ՎՊ-ի աշխատանքներին, մի բան էլ նպաստել են: Ինչ վերաբերում է խախտումներին, դրանց մի մասը միտումնավոր չեն, մյուսները պետք է պարզել, թե ում մեղքով են: Իսկ ՎՊ ակտը գաղտնի փաստաթուղթ չէ` հրապարակման ենթակա է, և բոլորը, այդ թվում լրագրողները, կծանոթանան դրա բովանդակությանը:

Tekali Taxi