Home / Армения / ՆՓԱԿ-ում ցույց տվեցին «Պարապ վախտի խաղալիքը»

ՆՓԱԿ-ում ցույց տվեցին «Պարապ վախտի խաղալիքը»

Այսօր Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի ցուցասրահում (ՆՓԱԿ) բացվել է «Պարապ Վախտի խաղալիք» անունը կրողը ցուցահնդեսը: Այն նպատակ ուներ արվեստի միջոցով ներկայացնել վերջերս Հայաստանում թափ առած հասարակական նախաձեռնություններն ու ակտիվությունները: Ցուցահանդեսին ներկայացված են 39 արվեստագետների ավելի քան 50 գործեր:

Ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ տվյալ ցուցահանդեսին մասնակիցների ավելի մասնագիտական շրջանակ էր ակնկալում, և փաստեց, որ այդպես էլ եղել է:

Մասնակիցներից Արամ Պաչյանը ներկայացրել է իր «Տխուր Նավակներ» պատմվածքից հատվածը, որը, ըստ նրա, որոշ քննադատության է ենթարկվել:

«Իմ կարծիքով սա գեղարվեստական մի գործ ա, որը որևէ կապ չունի քաղաքականության հետ, ոչ էլ խորը մշակությանի արժեք ունի կոնկրետ ինձ համար: Ինքը մի դրվագ ա, որտեղ հերոսը սպասում է իր փրկությանը: Ինձ համար գրելուց ոչ մի քաղաքական ենթատեքստ չի եղել»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամ Պաչյանը:

Արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ արվեստի քննադատները, արվեստաբանները, համադրողները կապ են ստեղծում իրականությունից հեռացած նկարիչների և հասարակության միջև:

«Արվեստաբանները, արվեստի քննադատները, մշակութաբանները ոնց որ թարգմանն են նրա, թե ինչ է ուզում ասել նկարիչները»,- ասել է Գրիգոր Խաչատրյանը:

Լուսինե Վայաչյանը, ով ցուցահանդեսին ներկայացրել է չաթ խոսակցությանից հատված, մեզ հետ զրույցում ասել է, որ իր գործի հիմնական միտքը հետևյալն է.

«Ուզում եմ, որ share-ը ռեպրեզենտատիվ դարձնելու առաջին քայլը հայտարարենք»:

«Վերջերս Հայաստանում ստեղծվել են քաղաքացիական ակտիվություններ` ամառային դահլիճ, ուսանողական այգին, Թեղուտի խնդիր: Մենք արվեստագետների առաջ խնդիր դրեցինք, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն այս հարցերի շուրջ: Հիմանական խնդիրն այն է, ժողովրդավարության հիմնական լծակներից մեկը քաղաքացիների մասնակցությունը ե նրանց կազմակերպվածությունն է որոշ խնդիրների համար կամ որոշ խնդիրների դեմ դուրս գալու համար: Արվեստագետները պետք է ցույց տային իրենց վերաբերմունքը հասարակական ակտիվությունների վերաբերյալ»,- Epress.am-ի հետ զրույցում ցուցահանդեսի հիմնական գաղափարը ներկայացրել է ՆՓԱԿ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Էդվարդ Պալասանյանը:

Tekali Taxi