Home / Հայաստան / Բռնաբարության մեջ մեղադրվող հայաստանցուն Մոսկվայից բերեցին Երևան

Բռնաբարության մեջ մեղադրվող հայաստանցուն Մոսկվայից բերեցին Երևան

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.55-ին,  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 1968 թ. ծնված Անդրանիկ Կ.-ին: Նա 2004 թ. ապրիլի 17-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի (Բռնաբարություն)  1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:
Անդրանիկ Կ.-ն ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին, հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Tekali Taxi