Home / Армения / Լրատվամիջոցները մասնակցում են ակցիայի` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

Լրատվամիջոցները մասնակցում են ակցիայի` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

Epress.am լրատվական կայքը չի աշխատի ուղիղ մեկ ժամ` սկսած 15:00-ից մինչև 16:00-ն: Այս ընթացքում կայքի աշխատակիցները կմասնակցեն Երևանի կենտրոնում` Սարյանի արձանի մոտ գտնվող տարածքում կազմակերպվող լրագրողական ակցիային` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի:

Ակցիան կազմակերպվում է թերթի կողմից, կազմակերպիչները կոչ են անում ակցիային մասնակցել լրագրողական հանրության բոլոր ներկայացուցիչներին` անկախ նրանց քաղաքական հայացքներից:

Tekali Taxi