Home / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Ջհանգիրյանը հաստատում է, որ Պզոյին Հայատսանում ձերբակալել են

«Չորրորդ ինքնիշխանություն». Ջհանգիրյանը հաստատում է, որ Պզոյին Հայատսանում ձերբակալել են

Օրաթերթի հետ զրույցում ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հաստատել է, որ ԱՄՆ-ում գործող հայկական մաֆիոզ խմբավորման պարագլուխ Արմեն Ղազարյանը ժամանակին ձերբակալվել է Հայաստանում:

-Դուք ներսից կիմանաք նաև այն ամբողջ պատմությունը, որ պտտվում է Արմեն Ղազարյանի շուրջ: Ի վերջո, նա եկե՞լ է Հայաստան Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, թե ոչ: Դուք այդ ժամանակ համակարգում եք եղել և դժվար թե չիմանաք այդ պատմության մանրամասները:

-Նա եկել է Հայաստան: Ձերբակալման դեպքը օդանավակայանում իրական է եղել, հետո նաև նրա ազատման դեպքն էլ է համապատասխանում իրականությանը: Ես դա գիտեմ ոչ ասեկոսեների մակարդակով:

– Այսինքն` Արմեն Ղազարյանն իսկապես եկել է Երևան, ապա ձերբակալվել է, հետո…

-Հետո ազատ է արձակվել ու նորից լքել է Հայաստանը:

-Ո՞ր թվականին:

-Եթե չեմ սխալվում, դա պետք է լիներ 2000 թվականի հունվարը կամ էլ 1999 թվականի դեկտեմբերը: Եկել է Նոր տարուց առաջ, ձերբակալել են, Նոր տարուց հետո ազատ են արձակել:

-Հայաստանյան օրենսդրության շրջանակներում` ինչի՞ մեջ էր նա մեղադրվում, որ օդանավակայանում ձերբակալվեց:

-Դա արդեն ես չեմ կարող ասել, ես այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազն էի, իսկ նա քաղաքացիական անձ է եղել:

Tekali Taxi