Home / Армения / Մերձմոսկովյան քաղաքից մեկ գիշերվա մեջ անհետացել են բոլոր «ոչ ռուսները»

Մերձմոսկովյան քաղաքից մեկ գիշերվա մեջ անհետացել են բոլոր «ոչ ռուսները»

Մերձմոսկովյան Խոտկովո քաղաքը մեկ գիշերվա ընթացքում «մաքրվել է» բոլոր «ոչ ռուսներից», ինչի մասին այսօր գրում է թե մամուլը, թե բլոգերները:

«Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցը, ով այցելել է այս քաղաք, գրում է, որ այնտեղ ընդհանրապես «եկածներ» չեն մնացել: Դա հաստատում են նաև տեղի բնակիչները` նշելով, որ բոլորովին վերջերս «նրանք հանդիպում էին ամեն քայլափոխին» և «Շնչել չէին թողնում»:

Բնակիչներից մեկը պատմել է, որ տեղացի երիտասարդների և տաջիկների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի հետևանքով 25-ամյա Պավել Կապրալովը մահացու վիրավորվել էր, ոստիկանները որսում էին ներգաղթյալներին և ուղարկում դուրս:

Խոտկովոյի քաղաքապետ Ռիտա Տիխոմիրովայի խոսքով` այսկերպ դեպորտի են ենթարկվել 26 ապօրինի ներգաղթյալներ, մյուսները փախել են իրենց կամքով: Եթե հավատալ տեղացիներին, քաղաքում բնակվել է մի քանի հազար ուզբեկ, տաջիկ, կովկասցի: 

Tekali Taxi