Home / Армения / Իլիա Երկրորդի հիվանդությունն ընդամենը պատրվակ է Գարեգին Բ-ին Վրաստան չթողնելու համար

Իլիա Երկրորդի հիվանդությունն ընդամենը պատրվակ է Գարեգին Բ-ին Վրաստան չթողնելու համար

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի` Վրաստան կատարելիք այցի հետաձգման պատճառը Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի վատառողջ լինելը չէ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Թբիլիսիի հայերի պետական կրթության խորհրդի ղեկավար Դավիթ Մանուսաջևը:

Նրա խոսքով` այցը հետաձգվել է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն պաշտոնական կարգավիճակ շնորհելու մասին վեճի ֆոնին:

«Նրա (Իլիա երկրորդի – Epress.am) հիվանդությունը, իհարկե, դիվանագիտական բնույթ ունի: Իրոք, Իլիա երկրորդը վաղուց արդեն վատառողջ է: Սակայն հնարավոր չէ անընդհատ նրա հիվանդությունը մատնանշելով` հետաձգել այս այցը: Ցանկացած միջազգային կազմակերպության ցանկացած ներկայացուցչի համար ակնհայտ է` որոշակի խնդիրներ առկա են: Բացի այդ, գոյություն ունեն բազմաթիվ խորհրդատվական զեկույցներ, Պետդեպարտամենտի հայտարարությունները: Այս ամենը նրանք անտեսել չեն կարող, այդ իսկ պատճառով հիվանդությունները մատնանշելով են փորձում լուծումները փոխարինել»:

Թբիլիսիի հայերի պետական կրթության խորհրդի ղեկավարը հավելեց, որ երկու եկեղեցիների միջև մի խնդիր էլ գոյություն ունի. «Վրացական կողմը հավակնություններ ունի Հայաստանում գտնվող քաղկեդոնական եկեղեցիների հանդեպ: Այդ եկեղեցիները չեն գործում և կիսախարխուլ վիճակում են: Վրացական եկեղեցին, սակայն, չի պահանջում, որ դրանք քաղկեդոնական ճանաչվեն. նրանք ուզում են այդ եկեղեցիների սեփականատերը դառնալ»:

Tekali Taxi