Home / Армения / Հայազգի լրագրողը երկու ամիս ուշացումով ТЭФИ կստանա

Հայազգի լրագրողը երկու ամիս ուշացումով ТЭФИ կստանա

Այսօր հայազգի լրագրող Մանանա Ասլամազյանը ТЭФИ մրցանակ է ստանալու`ռուսաստանյան հեռուստատեսության զարգացման գործում անձնական ավանդի համար:

Հայազգի լրագրողին մրցանակը հանձնելու է Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի հիմնադրամի նախագահ Միխայիլ Շվիդկոյը:

Նշենք, որ մրցանակը լրագրողին հանձնելու են ТЭФИ պաշտոնական մրցանակաբաշխությունից երկու ամիս անց:

Պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ Ասլամազյանը մրցանակ չի ստացել, նա դահլիճում չի եղել: Ասլամազյանի անունն անգամ չեն հնչեցրել, այնինչ լրագրողն ամենահեղինակավոր մրցանակին էր արժանացել: Ավելի ուշ Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիան տեղի ունեցածը սխալմունք էր անվանել և խոստացել էր Ասլամազյանին հանձնել մրցանակ այն ժամանակ, երբ նա Ռուսաստան ժամանի: Ոչ բոլորն էին հավատում, որ դա տեղի կունենա: Նշենք նաև, որ երեք տարի առաջ լրագրողը մեղադրվել էր մաքսանենգության մեջ, իսկ իր կողմից  ղեկավարվող «Ինտերնյուզ» կազմակերպության գրասենյակում հետախուզություն էր անցկացվել: Դեռևս այն ժամանակ կարծիքներ կային, որ Ասլամազյանի գործը քաղաքական բնույթ ունի:

Մանանա Ասլամազյանն այժմ բնակվում է Հայաստանում:

Tekali Taxi