Home / Армения / Հայաստանցի լրագրողները ֆուտբոլ կխաղան «Հանուն հավասար հնարավորությունների»

Հայաստանցի լրագրողները ֆուտբոլ կխաղան «Հանուն հավասար հնարավորությունների»

Այսօր կայացավ «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» 4-րդ մրցաշարի վիճակահանությունը, որին մասնակցում են հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Մրցաշարը կազմակերպում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

Ինչպես նշում են կազմակերպիչները, մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: Լրագրողական այս մրցաշարն անցկացվում է արդեն 4-րդ անգամ, և արդեն երրորդ անգամ մրցաշարին աջակցում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը, իսկ այս տարի մասնակիցների համար նվերներ և մրցանակներ է սահմանել  «Էսթինգ» ընկերությունը: Բժշկական աջակցություն է ցուցաբերում մրցաշարի մշտական գործընկեր  Երևանի պետական բժշկական համալսարանը:

Մրցաշարի գավաթի համար այս տարի կմրցեն 10 թիմեր:

Ա խմբում ընդգրկվել են` «Մեդիամաքսը», Լրագիր.am-ը, Starsbyart.com, «Արմենպրեսը» և «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա»-ն, Բ խմբում` Epress.am-ը, «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան», «Արևածաղիկը», «Երևան TV»-ն, և Armfootball.com-ը: 

Թիմերում ընդգրկվել են մասնակիցներ ավելի քան 20 լրատվամիջոցներից: Մրցաշարի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքական թիմով ընկերական խաղ կանցկացնեն «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» թիմի հետ:

Մրցաշարի կմեկնարկի նոյեմբերի 23-ին, իսկ եզրափակիչը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը:

Tekali Taxi