Home / Армения / «Առավոտ». Նախկին քաղբանտարկյալները` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

«Առավոտ». Նախկին քաղբանտարկյալները` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

2008թ. հետընտրական գործընթացների և «Մարտի 1»-ի շրջանակներում դատապարտված թվով 32 նախկին քաղբանտարկյալներ երեկ, ի պաշտպանություն «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, համատեղ հայտարարություն են տարածել, գրում է օրաթերթը:

Հայտարարության մեջ ասված է. «Կոշ» ՔԿՀ-ում բանտարկված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կոտրվել, այլև շարունակում է իր ակտիվ հրապարակախոսական գործունեությունը, ինչը գրգռում և շարունակական լարվածության մեջ է պահում գործող հանցախմբին: Նրան լռեցնելու համար, անօրինական ձերբակալման պահից սկսած, իշխանությունները դիմել և դիմում են անթույլատրելի ցանկացած քայլի: Պարբերաբար կիրառվող բռնություներն ու ճնշումները հասել են իրենց գագաթնակետին և ամեն վայրկյան կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»:

Tekali Taxi