Home / Армения / Թուրքական համալսարանը բողոքում է Էրդողանի և ոստիկանության դեմ

Թուրքական համալսարանը բողոքում է Էրդողանի և ոստիկանության դեմ

Թուրքիայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` Բոսֆորի համալասարանի 212 անդամներ փաստաթուղթ են ստորագրել, որով իրենց բողոքն են արտահայտել վերջերս ոստիկանության կողմից համալսարանում իրականացված գործողությունների վերաբերյալ, հաղորդում է BIA News Centre-ը:

Փաստաթղթի համաձայն` նոյեմբերի 5-ին ոստիկանական ուժերը բռնություն են կիրառել ուսանողների նկատմամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և հինգ նախարարների` համալսարան այցելելու ընթացքում:

Համալսարանի ներկայացուցիչները պնդում են, որ ոստիկանական ուժերը, վարչապետի թիկնազորն ու քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենց վերաբերմունքով «խախտել են օրենքի սահմանները»: Ոստիկանության նման վարքագիծը խաթարում է համալսարանի անկախության փաստն ու ոտնահարում խոսքի իրավունքն ու հիմնարար ազատությունները, նշում են համալսարանի ներկայացուցիչները:

Վարչապետի և նախարարների այցի ընթացքում համալսարան տանող ճանապարհները փակ են եղել ուսանողների և դասախոսների համար: Այն ուսանողները, ովքեր կառավարության դեմ իրենց բողոքն ուզում էին արտահայտել պաստառների և կարգախոսների միջոցով, բռնության են ենթարկվել: Ոստիկանությունը ուսանողների դեմ արցունքաբեր գազ է օգտագործել:

Tekali Taxi