Home / Հայաստան / Ուսանողները ցանկանում են, որ ՀՀ իշխանությունները դատապարտեն Իրանի բռնությունները

Ուսանողները ցանկանում են, որ ՀՀ իշխանությունները դատապարտեն Իրանի բռնությունները

Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքվել էին մի խումբ իրանցի ուսանողներ, ովքեր եկել էին իրենց բողոքն արտահայտելու Իրանում մարդու իրավունքների ոտնահարման և բռնության բազմաթիվ դեպքերի առիթով: 

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Իրանում իրականացվող մահապատիժները խորհրդանշող «կախաղան»` որպես նվեր իրենց կառավարությանը: Շենքի մոտ հավաքված ոստիկանները, սակայն, արգելեցին իրանցիրներին տեղադրել կախաղանը` խորհուրդ տալով «գնալ իրենց երկրում բողոքել»:

Epress.am-ի թղթակցի հարցին, թե ինչու են իրենք բողոքում Հայաստանի կառավարության շենքի մոտ, երիտասարդներն ասել են, որ ցանկանում են, որ ամբողջ աշխարհն իմանա և դատապարտի Իրանում մարդու իրավունքների խախտումները, մասնավորապես, քարկոծման և կախաղանի միջոցող իրականացվող մահապատիժները:

«Ուզում ենք, որ Հայաստանի կառավարությունն էլ դատապարտի Իրանում իրականացվող բռնությունները», – ասել է երիտասարդներից մեկը:

Tekali Taxi