Home / Армения / «Աստված մեր երկու ազգերին հարևանություն է ընձեռել…». ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին

«Աստված մեր երկու ազգերին հարևանություն է ընձեռել…». ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին

«Շատ բաներ կան Գեորգի Վանյանի ասածների կամ արածների մեջ, որ չեմ ընդունում: Մյուս կողմից` իմ համար խորթ ա այն հիստերիկ մթնոլորտը, որը կա այդ կինոփառատոնի շուրջ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` խոսելով Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման և դրա կազմակերպիչներից մեկի` «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գեորգի Վանյանի հասցեին հնչած քննադատության մասին:

«Եթե մենք համարում ենք, որ մեր մշակույթը որակապես ավելի բարձր մակարդակի վրա է, եթե մենք համարում ենք, որ որպես ազգ քաղաքակրթական ավելի բարձր մակարդակի վրա ենք, առավել ևս չպիտի մտահոգվենք», – ասել է Սուրենյանցը:

Նրա խոսքով` նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեցող ազգերը շփվում են մշակույթի, արվեստի, սպորտի և այլ գործիքների միջոցով:

«Ես ամաչում եմ, որ մեր մշակույթի նախարարը նման գնահատականներ է տալիս այդ կինոփառատոնին, ամաչում եմ, որ Հայաստանում չգտնվեց որևէ գործարար, որը համարձակություն ունենար տարածք տալ այդ փառատոնի կազմակերպման համար», – ընդգծելէ քաղաքագետը:

Նա շեշտել է, որ շատ հարցերում համաձայն չէ Գեորգի Վանյանի հետ, սակայն դա, ըստ քաղաքագետի, չի նշանակում, որ «նման վայրենի ձևով պիտի արձագանքվի նրա նախաձեռնությանը, տրվեն պիտակներ»:

«Ի վերջո, պիտի ընդունենք, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը մի օր կայանալու է, Աստված մեր երկու ազգերին հարևանություն է ընձեռել` ոչ իրենք են այստեղից գնալու, ոչ մենք: Եվ ուզենք, թե չուզենք պիտի հարաբերվենք».- նշել է բանախոսը:

Այս համատեքստում քաղաքագետին միշտ մտահոգել է, որ ՀՀ վերջին երկու նախագահներն ունեն հետևյալ սովորությունը.

«Անպայման ինչ-որ կոշտ հայտարարություն անելուց առաջ մեկնում են Ղարաբաղ, զինվորական համազգեստ են հագնում և անում են կոշտ հայտարարություն` ուղղված Ադրբեջանին կամ Թուրքիային»:

Սուրենյանցի կարծիքով` ուժեղ ղեկավարը, ուժեղ հասարակությունն ու պետությունն այն է, որ երկխոսության կրեատիվ նախաձեռնություններով է հանդես գալիս:

Tekali Taxi