Home / Հայաստան / Հաիթիի բնակիչները մեղադրում են ՄԱԿ-ի խաղաղապահներին

Հաիթիի բնակիչները մեղադրում են ՄԱԿ-ի խաղաղապահներին

Հաիթի կղզում բողոքի ցույցեր են տեղի ունենում, որոնք հատկապես մեծ թափ են ստացել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսեում: Հաիթիի բնակիչների բողոքն ուղղված է ՄԱԿ-ի խաղաղապահների  դեմ: Հենց նրանց էլ բնակիչները մեղադրում են կղզում խոլերա հիվանդությունը տարածելու մեջ: Ցուցարարները պահանջում են, որ խաղաղապահները լքեն երկրի տարածքը, գրում է vesti.ru-ն:

Բողոքի ցույցերի հետևանքով բախում է տեղի ունեցել բնակիչների և ոստիկանության ներկայացուցիչների միջև, որոնք արցունքաբեր գազ են օգտագործել: Բնակիչները բարիկադներ են կառուցել, փակել են ճանապարհները և քարերով հարվածում են ՄԱԿ-ի մեքենաներին:  Բախումները շարունակվում են:

Նշենք, որ վերջերս Հաիթիում տարածված խոլարայի հետևանքով արդեն իսկ 1110 մարդ  է մահացել, իսկ 18 հազար մարդ հիվանդանոցում է: Խոլերան հայտարարված է ազգային անվտանգությանը սպառնացող երևույթ: Խոլերան փոխանցվում է ջրի միջոցով, իսկ դրությունը Հաիթիում ավելի է սրվել փոթորկի պատճառով: Խոլերայով հիվանդների մոտ առկա է նաև տիֆ հիվանդությունը:

Tekali Taxi