Home / Армения / Հայաստանցի շինարարը հեծանիվով 20 հազար կիլոմետր է անցել

Հայաստանցի շինարարը հեծանիվով 20 հազար կիլոմետր է անցել

Այսօր Ռոստովի բնակիչները դիմավորում են հայ ճանապարհորդ Արթուր Օհանյանին: Արդեն երկրորդ անգամ Արթուր Օհանյանն իր հեծանվով Չարենցավանից Յակուտսկ է հասնում: Հեծանիվին նաև հատուկ մաս է ամրացված, որտեղ ապրում է Օհանյանի շունը` Գրաֆը, գրում է kp.ru-ն:

Արթուր Օհանյանը հայաստանցի շինարար է, ով երկու տարի է` Ռուսաստան է գնում` գումար աշխատելու համար: Հայաստանից Յակուտիա ավելի քան 20 հազար կիլոմետր է, բայց այս հեռավորությունը ճանապարհորդին չի վախեցնում: Նա մտադիր է շարունակել իր հեծանվային ճանապարհորդությունները:

Tekali Taxi