Home / Армения / Ձերբակալված ադրբեջանցի բլոգերներն ազատ են արձակվել

Ձերբակալված ադրբեջանցի բլոգերներն ազատ են արձակվել

Ադրբեջանում 2009 թվականին ձերբակալված երկու բլոգերներն արդեն ազատության մեջ են: Երեկ ազատ է արձակվել Ադնան Հաջիզադեն, իսկ այսօր Էմին Միլլին, հաղորդում է «Ազադլիգ» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ բլոգերները ձերբակալվել էին 2009 թվականի նոյեմբերին խուլիգանություն իրականացնելու մեղադրանքով, ինչի հետևաքնով Հաջիզադեն դատապարտվել էր 2 տարվա, իսկ Միլլին` 2,5 տարվա ազատազրկման:

Բլոգերներին մեղադրում էին ռեստորանում իրարանցում առաջացնելու մեջ, այնինչ մեղադրյալները հայտարարել էին, որ իրենց ձերբակալությունը քաղաքական հիմքեր ունի, որով փորձում են լռեցնել իրենց` ադրբեջանական իշխանություններին քննադատելու համար:

Բլոգերները հայտնվել էին անազատության մեջ նրանից հետո, երբ համացանցում նրանք կառավարությանը ծաղրող տեսահոլովակ էին տարածել, որում ավանակը մամլո ասուլիս էր տալիս: Նրանց ձերբակալումը մեծ աղմուկ էր բարձրացրել միջազգային հանրության շրջանում: Միջազգային մի շարք կառույցներ Ադրբեջանին մեղադրել էին խոսքի ազատությունը ոտնահարելու մեջ: Գործին միջամտել էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել բլոգերներին:

Tekali Taxi