Home / Հայաստան / Ջոլիին ստիպել են տեղափոխել նկարահանումները Հունգարիա

Ջոլիին ստիպել են տեղափոխել նկարահանումները Հունգարիա

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի դեբյուտային ֆիլմի նկարահանումներն իրականացվելու են հիմնականում Հունգարիայում, իսկ Բոսնիայում` 10 օրվա փոխարեն նկարահանումները կտևեն ընդամենը 3 օր, գրում է The Daily Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Ջոլիի ֆիլմը պատմում է սերբ տղայի և բոսնիացի աղջկա սիրո մասին, որը ներկայացվում է 1992-1995 թվականների պատերազմի ֆոնին:

Ջոլիին միայն երկրորդ փորձից է հաջողվել Բոսնիայից թույլտվություն ստանալ իր առաջին ֆիլմի նկարահանման համար: Սկզբում բոսնիական իշխանություններն արգելել էին դերասանուհուն նկարահանումներ իրականացնել Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում և Զենիցայում, քանի որ բոսնիական մամուլը գրել էր, որ ֆիլմում սերբ տղամարդը բռնաբարում է մահմեդական աղջկան, որից հետո սիրահարվում նրան: Նման սցենարը զայրույթ էր առաջացնել Բոսնիայում բնակվող պատերազմից տուժածների մոտ, ովքեր պահանջել էին չեղյալ համարել նկարահանումների մասին թույլտվությունը:

Ավելի ուշ Ջոլին թույլտվություն էր ստացել շարունակել նկարահանումները, սակայն սահմանափակումներով: Ֆիլմի պրոդյուսերի խոսքով` նախօրոք 17 նախատեսված տեսարանից Բոսնիայում միայն 5-ն է նկարահանվելու, իսկ մնացածը նկարահանելու են Հունգարիայում:

Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է նաև Ջոլիի ամուսինը` դերասան Բրեդ Փիթը, ով այս անգամ էպիզոդիկ դերում է հանդես եկել:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են բոսնիացի դերասաններ:

Tekali Taxi