Home / Армения / Facebook-ը սթրեսի մեջ է գցում մարդկանց, պարզել են գիտնականները

Facebook-ը սթրեսի մեջ է գցում մարդկանց, պարզել են գիտնականները

Իտալացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Facebook սոցիալական ցանցը կարող է վտանգավոր լինել ասթմայով տառապողների համար, գրում է Giornalettismo պարբերականը:

Իտալացի բժիշկները հետազոտել են 18-ամյա երիտասարդի, ով տառապում է ասթմայով: Ըստ բժիշկների` ամեն անգամ Facebook մտնելիս երիտասարդը նոպաներ էր ունենում, երբ տեսնում էր, թե որքան տղամարդ ընկերներ է ավելացրել իր հարսնացուն: Երիտասարդը շնչառությունը կարգավորելու համար ստիպված է եղել ավելի շատ դեղորայք օգտագործել:

Բժիշկներն այն կարծիքին են, որ սոցիալական կայքը կարող է հուսահատության մեջ գցել մարդկանց` նրանց հոգեբանական ճնշման ենթարկելով: Իսկ եթե մարդը ասթմա հիվանդությամբ է տառապում, ապա հիվանդության նոպաների հաճախականությունն ավելանում է:

Հետազոտելով Facebook սոցիալական ցանցի մի քանի օգտատերերի շնչառության ռիթմը` գիտնականները պարզել են, որ այդ ռիթմը 20% տարբերություն է տալիս` սոցիալական կայքում ակտիվություն ցուցաբերելուց առաջ և հետո:

Tekali Taxi