Home / Հայաստան / Լուկաշենկոն ցանկանում է Ադրբեջանից հեղուկ գազ գնել

Լուկաշենկոն ցանկանում է Ադրբեջանից հեղուկ գազ գնել

Ադրբեջանի Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանից բնական հեղուկ գազ գնել` այն սեփական տարածքում կառուցված գործարաններում վերամշակելու նպատակով:

«Ես կարծում եմ, որ մինչև մենք կառուցենք հեղուկ գազի վերամշակման  գործարաններ Բելառուսի տարածքում, Ադրբեջանը Վրաստանի կամ Ռուսաստանի սահմանին արդեն կառուցած կլինի գազի վերամշակման գործարան, արդյունքում` մենք կկարողանանք գնել գազը ձեզանից» ,-Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում РИА «Новости»-ն: Նրա խոսքով` դա շատ ավելի շահավետ է, քան գնել գազը «Գազպրոմից»:

Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը նշեց. «Եթե մենք համաձայնության չգանք, մենք ամեն դեպքում կգնենք գազ նույն պայմաններով Միջերկրական ծովի, Սև ծովի ավազաններից կամ մեկ այլ տեղից: Իսկ այն նավթը, որ մենք ձեռք ենք բերում Վենեսուելայից, հենց Վենեսուելայում էլ գնում ենք, մենք կգտնենք գործընկեր, որը կհամաձայնի գազ ներմուծել Բելառուս, բայց մենք կցանկանայինք համագործակցել մեր բարեկամների հետ:  

Tekali Taxi