Home / Հայաստան / Ռուսաստանը թաքնվում է ինձանից. Սահակաշվիլի

Ռուսաստանը թաքնվում է ինձանից. Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին BBC-ի տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է թաքնվել իրենից:

«Նրանք թաքնվում են, թեև իրենք են օկուպանտ համարվում և էթնիկ զտումներ իրենք են կազմակերպել», – ասել է Սահակաշվիլին:

Նա նաև նշել է, որ պատրաստ է հանդիպել իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ «յուրաքանչյուր ժամանակ, յուրաքանչյուր վայրում, առանց նախապայմանների»:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ պատրատ ենք հանդիպել յուրաքանչյուր ժամանակ, յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր մակարդակով, առանց որևէ նախապայմանի: Իհարկե, ես նախագահ Մեդվեևի հետ պատրաստ եմ խոսել յուրաքանչյուր` իրեն հետաքրքրող թեմայով: Այս առումով մեր քաղաքականությունը շատ ճկուն է», – ասել է Սահակաշվիլին:

Tekali Taxi