Home / Армения / Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպչին սպառնում են Մոսկվայից

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպչին սպառնում են Մոսկվայից

Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանին Մոսկվայից սպառնում են ֆիզիկական ոչնչացմամբ: Epress.am-ի հետ զրույցում Գեորգի Վանյանն ասել է, որ իր հանդեպ սպառնալիքների աշխարհագրությունն ընդլայնվել է, և այժմ արդեն թե փակ և թե բաց հեռախոսահամարներով իրեն զանգահարում են Մոսկվայից և սպառնում հրապարակային գնդակահարմամբ:

«Հայկական լրատվամիջոցների 99,9 տոկոսը վարկաբեկում և ահաբեկում են ինձ, հիմա էլ արդեն Մոսկվայից: Ինձ զարմանք է պատճառել նաև այնպիսի լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի բովանդակությունը, ինչպիսիք են «Հրապարակ», «Առավոտ» օրաթերթերը, և «Ա1+»-ը»,- նշել է Վանյանը:

Մեր զրուցակիցը նաև ասել է, որ իր վերջին մամուլի ասուլիսից հետո գրեթե բոլոր լրատվամիջոցները` թե հեռուստատեսությամբ, թե մամուլում իր անունից «ինչ ասես չեն հրապարակել»:

«Իմ խոսքերը աղավաղված էին, ով, ինչ ուզել ասել է իմ անունից եթերներով»,- ներկայացրել է Վանյանը:

Նա հաստատել է, որ այժմ ընթանում է նախափառատոնային փուլը. արդեն մի քանի լրագրողներ և անհատներ, պայմանավորվելով կազմակերպչի հետ, դիտել են ֆիլմերը:

«Նախափառատոնային կինոդիտումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Հայաստանում կգտնվի այն համարձակը, ով պատրաստ կլինի տարածք տրամադրել ադրբեջանական ֆիլմերի փառատոնն անցկացնելու համար»,- մեզ հետ զրույցում ասել է Գեորգի Վանյանը:

Tekali Taxi