Home / Армения / Թուրքիայում «պեղումներ» են կատարում հայկական եկեղեցու տարածքում

Թուրքիայում «պեղումներ» են կատարում հայկական եկեղեցու տարածքում

Օրերս հայ-թուրքական «Ագօս» թերթի խմբագրություն է զանգահարել հայաստանցի զբոսաշրջիկ, ով տեղեկացրել է, որ Վանա լճի հարավային ափին գտնվող Ալթինշաչ գյուղի (հայկական անվանումը` Գանձակ) ճանապարհին հայկական եկեղեցիներ այցելելիս ինքն ականատես է դարձել, թե ինչպես տեղի բնակիչները փլուզել են տեղի եկեղեցիներից մեկի` Կարմրակ (թուրքական անվանումը` Դեվեբոյնու) եկեղեցու պատը` «պեղումներ» կատարելով եկեղեցու տարածքում: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Ագօսի» պատասխանատու խմբագիր Արիս Նալջին:

Եկեղեցին տեղակայված է անմարդաբնակ վայրում և հաճախ վրիպում է զբոսաշրջիկների ուշադրությունից, սակայն միջադեպի ականատեսի զանգից հետո «Ագօսի» թղթակիցը մեկնել է Վան և փորձել է տեղում պարզել եկեղեցու պատի փլուզման պատճառները: Լրագրողի այցից հետո, սակայն, «պեղումներ» իրականացողները հավաքել են իրենց վրաններն ու անհետացել են: Լրագրողին հաջողվել է պարզել միայն, որ դրանք տեղի բնակիչներ են:

«Մենք անմիջապես զանգահարեցինք Վանում մեր գործընկերներին: Պարզվեց, որ «ոսկի փնտրողները» փորել են հողը, և քանի որ պատն իրենց խանգարում էր, որոշել են փլուզել այն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արիս Նալջին:

Նրա խոսքով` իրենք արդեն իսկ բարձրաձայնել են այդ մասին և սպասում են պաշտոնյաների բացատրությանը: 

Tekali Taxi