Home / Армения / ԼՂՀ բանակի միջադեպի հետևանքով զոհվել է 4 զինծառայող

ԼՂՀ բանակի միջադեպի հետևանքով զոհվել է 4 զինծառայող

Նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում գրանցված միջադեպի արդյունքում հրազենային կրակահերթերից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ` Լևոն Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Սարգսյանը (ծնվ. 1991թ.):

Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ ՊԲ  հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում:

Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ առաջ են քաշվել մի քանի վարկածներ: Ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների` հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց սպանություն» կետով: Նախաքննությունը շարունակվում է:

Tekali Taxi