Home / Армения / Բելինսկու անվան դպրոցում ռումբ չեն հայտնաբերել

Բելինսկու անվան դպրոցում ռումբ չեն հայտնաբերել

Այսօր կեսօրին ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Շենգավիթ համայնքի Բելինսկու անվան դպրոցում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության սակրավորները, ինչպես նաև Շենգավիթի ոստիկանության աշխատակիցները` համայնքի ոստիկանապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ:

Ինչպես Epress.am-ին տեղեկացրել են Երևանի Շենգավիթի համայնքի ոստիկանությունից, աշխատանքներն ավարտվել են, ռումբ չի հայտնաբերվել:

«Ահազանգը կեղծ է եղել, և այժմ արդեն աշխատանքներ են տարվում կեղծ ահազագողին հայտնաբերելու ուղղությամբ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Շենգավիթի ոստիակնության օպերատիվ հերթապահի ավագ օգնականը:

Tekali Taxi