Home / Армения / Եղիազարյանը խոստանում է բացահայտումներ անել իր գործի վերաբերյալ

Եղիազարյանը խոստանում է բացահայտումներ անել իր գործի վերաբերյալ

Խոշոր չափերի մեքենայությունների մեղադրանքով անձեռնմխելիությունից զրկված և ներկայումս Միացյալ Նահանգներում գտնվող ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը բլոգեր է բացել Life Journal-ում և Twitter-ում, որտեղ մտադիր է ներկայացնել «Մոսկվա» հյուրանոցի վերակառուցման հետ կապված պատմությունը, ինչպես նաև իր դեմ հարուցված քրեական գործի պատճառների իր վարկածը:
 
«Եթե դուք չեք ուզում, որ ձեր ուղեղները լցնեն քարոզչական կեղծ տեղեկատվությամբ, ես պատրաստ եմ օրագրերում տեղադրել այս պատմության իրական կողմը, տրամադրել անհայտ փաստեր, և նշել այս գործընթացի իսկական պատվիրատուներին»,- հայտարարել է պատգամավորը Life Journal-ի իր բլոգում:

«Այսօր Life Journal-ում կտեղադրեմ «Մոսկվայի» մասին պատմությունը և մի քանի հետաքրքիր փաստաթուղթ էլ», – գրել է Եղիազարյանը:

Tekali Taxi