Home / Армения / ԿԲ նախկին նախագահը Կենտրոնական բանկում ՕԲԽՍՍ-ական տարրեր է նկատել

ԿԲ նախկին նախագահը Կենտրոնական բանկում ՕԲԽՍՍ-ական տարրեր է նկատել

15 տարիների ընթացքում բանկային համակարգի զարգացման տեմպերը միշտ եղել են ավելի բարձր, քան տնտեսության զարգացման տեմպերը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է նախկին Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Այսօր բանկային համակարգը ապրում է միջազգային ստանդարտներով: Հայաստանյան միջին բանկը կարող է ձեզ այն ծառայությունները մատուցել, որոնք եվրոպական բանկերն են մատուցում», – ասել է նա:

Նրա խոսքրերով` 94 թվականին դրամական «փոխանցում» բառն անհեթեթ էր. «Երևան քաղաքում փոխանցումը մեկ սուբյեկտից մյուսին կարող էր տևել մինչև երկու ամիս»:

Ասատրյանը կարծում է, որ կարգավորումների տեսանկյունից Հայաստանն ունի բավական հասուն համակարգ և գործունեության վերահսկողություն.

«Ճիշտ է, այստեղ վերջին շրջանում ոչ այնքան ցանկալի միտումներ են առաջ գալիս:
Կենտրոնական բանկի վերահսկողության գործառույթը Խորհրդային Միության ՕԲԽՍ-ական ինչ-որ բաներ է սկսում ստանալ»:

Այնուամենայնիվ, ըստ նրա, պետք է ընդունել, որ նույն վերահսկողությունը` համեմատած ՀՀ-ում այլ վերահսկող մարմինների հետ, ավելի բարձր կանոնակարգվածության աստիճանի վրա է:

Tekali Taxi